Վե՛ր կաց ու զա՛րկ, զա՛րկ ուժգին։
Զա՛րկ, երբ հալածում են քեզ:
Զա՛րկ, երբ փակում են քո փառավոր ընթացքը:
Զա՛րկ, երբ մերժում ու հեգնում են քո պարզած ձեռքը:
Զա՛րկ շարունակ, մինչև կարմիր ոճրի նողկալի քրքի՜ջը խեղդվի, մինչև արդարության ու ճշմարտության վսեմ գո՜րծը հաղթանակի:
Եվ այն ժամանակ, հավատա՛, նահատա՜կ ժողովուրդ, արյունարբու թշնամի՛դ անգամ ծունկի կչոքի ու կգոչի՝ «հարգա՜նք քեզ»…
Ավետիս ԱՀԱՐՈՆՅԱՆ
Անուշ ՇԻՐՎԱՆՅԱՆԻ Ֆբ էջից